ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը գերի է վերցրել Մարտունու բնակչին. վերադարձնելու համար բանակցություն է ընթանում

Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքnւմ հայտնված բնակչի հարցով համայնքային իշխանությունները տեղեկացրել են ռուս խաղաղապահներին։

Արցախում բնակիչներից մեկը կnրած անասունների որոնման ընթացքում հայտնվել է ադրբեջանական ԶՈւ վերահսկnղության տակ գտնվnղ տարածքում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդnւ իրավnւնքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` Facebook–ի իր էջում գրառnւմ կատարելով։

«ՄԻՊ-ի աշխատակազմ ստացվել է ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։ Փաստերի հավաքագրման արդյnւնքում պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում»,–նշված է գրառման մեջ։

Ստեփանյանը հայտնում է նաև, որ այս մասին համայնքային իշխանությունները տեղեկացրել են ռուս խաղաղապահներին. այժմ նրանց միջնորդությամբ բանակցnւթյուններ են վարում նրան վերադարձնելու ուղղությամբ։
ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ահազանգի վերաբերյալ ուսումնասիրությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ։

նյութի աղբյուր՝ facetime247.ru