ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ադրբեջանական ԶՈՒ-ն կ րшկ է բացել Գեղարքունիքի ու Երասխի ուղղությամբ. ՊՆ

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կ րшկ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կ րшկ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

նյութի աղբյուր՝ mamul.am