Տոկիոյին է մոտենում ուժեղ թայֆուն, ինչը կազդի Օլիմպիական խաղերի վրա

Տոկիոյում, որտեղ հուլիսի 23-ին մեկնարկեցին ամառային օլիմպիական խաղերը, կարող են հեղեղներ սկսվել մոտեցող թայֆունի պատճառով։

Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական ընկերությունը։

Նեպարտակ կոչվող թայֆունը օրերս ձևավորվել է Խաղաղ օվկիանոսում և կարող է մեծ վնաս հասցնել Ճապոնիային, Տոկիոյին մոտենալու պահին թայֆունի կենտրոնում ճնշումը կարող է լինել 990 հեկտոպասկալ, նրա արագությունը կարող է հասնել ժամում մինչև 30կմ-ի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կիոդո գործակալությունը, օլիմպիական խաղերի ծրագիրը կարող է փոփոխվել։ Խոսքը հիմնական լողային սպորտաձևերի ու տրիատլոնի մասին է։ Ճապոնիայի մյուս հատվածներում նույնպես մեծ հեղեղներ են կանխատեսվում։

նյութի աղբյուր՝ iravaban.net