Փարաքարի ճանապարհին երիտասարդը մահացել է հոսանքահարումից

Այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ժամը 02:15-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մայրաքաղաքային 19 հասցեի մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Պարզվել է, որ նշված հասցեի մոտ ճանապարհի չթույլատրվելի հատվածով անցնելիս, ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշներին կից գտնվող էլեկտրական բաց հոսանքալարից քաղաքացինն հոսնաքահարվել և տեղում մահացել է:
Ժամանած դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահացածը կլինի մոտ 30 տարեկան:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:

նյութի աղբյուր՝ mamul.am