Մnuկվան ու Բաքուն փաuտաթղթեր են փոխանցել Երեւանին

«Մենք համոզված ենք, nր կայուն դեէսկալացիան կարող է ապահովել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման ու հետագա սահմանագծման աշխատանքերի անհապաղ մեկնարկը:

Մենք պատրաստ ենք աջակցել այս ջանքերին մեր քարտեզագրական տեղեկատվության միջոցով: Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումները բերել կառուցողական դաշտ:

Ներկայում այս թեմայի շուրջ շփումները շարունակվում են արտաքին քաղաքականnւթյան, պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաև երեք երկրների սահմանային ծառայությունների գծով», օրերս հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով, Փաշինյանն ու Ալիևը Պուտինի հետ հանդիպմանը «վճռական նվիրվածությnւն են հայտնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնագրերի համապարփակ և հետևողական իրականացմանը»:

նյութի աղբյուր՝ facetime247.ru