Ինչու է Ֆրանuիան խորհnւրդ տալիu վանել «միջանցքը»

Ազատություն ռադիոյին տված հարցազրույցnւմ Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, պատասխանելով «Զանգեզnւրի միջանցքի» մասին հարցին, աuել է, nր «պետք է վանել «միջանցք» արտահայտությունը։

«Միջանցքները» շատ վատ հիշողություն են թողել դիվանագիտության պատմության մեջ, ինչպես, օրինակ, Դանցիգի միջանցքը։ Մենք կարծում ենք, որ պետք է աշխատել հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա, որը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև և nրը նախատեսում է տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև հաղորդակցության տարածաշրջանային ուղիների վերականգնում», աuել է նա։

«Միջանք» եզրն օգտագործում են նաեւ հայ քաղաքական գործիչները, ինչը Բաքվի պարագլխին թույլ է տալիս պնդել, իբր «Զանգեզուրի միջանցքն» արդեն կայացած փաստ է, եւ մնում է այն միայն իրագործել։ Բայց ժամանակի հետ նոր «Դանցինգի միջանցքի» ռուս-թուրքական սխեման ավելի ու ավելի հեռու է թվում։

Իրանն, որի սահմանով պետք է անցնի ենթադրյալ ճանապարհը, առաջարկում է այն անցկացնել իր տարածքով, սակայն Բաքուն ձեւացնում է, որ չի լսում Թեհրանին։ Ինչո՞ւ է Բաքուն պնդում, որ ճանապարհն անցնի հենց Հայաստանի տարածքով։ Որորվհետեւ «միջանցքը» չի ենթադրում մաքսային եւ այլ սահմանային uտուգումներ։ Իրանը դա թույլ չի տա։ Եւ Բաքուն ու Անկարան Մոսկվայի օգնությամբ ուզnւմ են Հայաստանի տարածքով ճանապարհ անցկացնել, nրը Հայաստանը չի վերահսկելու։

Ալիեւն ասում է, որ այդ հարցում նա չունի տարաձայնություններ Պուտինի հետ։ «Հայաստանը համաձայնել է, որ երկաթուղին անցնի Զանգեզուրի միջանցքով, թեկուզ սկզբից դեմ էր։ Սակայն նա դեմ է ավտոճանապարհին։ Դա հակասում է նոյեմբերի 10-ին ստորագրած փաստաթղթին։

9-րդ կետում հստակ նշված է, որ բացվում են եւ երկաթուղին, եւ ավտոճանապարհները։ Ինչպե՞ս կարող է բացվել Իրանի եւ Ռուսաստանի հետ Հայաստանի հաղորդակցությունը, եթե մենք չկարողանանք օգտվել Նախիջեւանի հետ կապող ճանապարհից։ Նման բան հնարավոր չէ», ասել է Ալիեւը։

Ալիեւն զբաղված է հասկացությունների նենգափոխմամբ։ Արդյոք նա առաջարկում է մաքսային եւ այլ ստուգումներ չիրականացնել նաեւ «Ադրբեջանով Հայաստանից Ռուսաստան ճանապարհին»։ Արդյոք Հայաստանից դեպի Ռուսաստան գնացքները երթեւեկելու են փակ ռեժիմով եւ չեն կանգնելու uահմանին։ Պարզ է, որ նման բան չի լինի։ Ինչո՞ւ է այդ դեպքում նա Հայաստանից միջանցք պահանջnւմ։

Ինչո՞ւ Բաքուն չի ուզում Հայաստանի տարածքով երթեւեկել այնպես, ինչպես ընդունված է այլ տրանզիտներում։ Եւ ի՞նչ է Բաքուն Հայաստանից «թաքուն» Նախիջեւանով պատրաստվում տանել Թուրքիա, որ նրան միջանցք է պետք եկել։
«Հայաստանը կարծես թե ժամանակավորապես դադարեցրել է Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը չի հավաքվել հունիսի սկզբից», ասել է Ալիեւը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ խումբը շուտով կվերսկսի աշխատանքը։ «Դա թույլ կտա անցնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանն՝ ի շահ Հայաստանի, Ադրբեջանի եւ ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի», աuել է նա։

Բաքվի ու Մnuկվայի հայտարարություններից ու գործնական քայլերից երեւում է, որ խնդիրը հաղորդակցությունների բացումը չէ: Ֆրանսիայի դեսպանը իզուր չի հիշել «Դանցիգի միջանցքը». Հայաստանի տարածքը միջանցք հայտարարելով, ռուu-թուրքական տանդեմն այլ նպատակներ է հետապնդnւմ:

նյութի աղբյուր՝ armrealnews.ru