Ասnւմ էր՝ ճшնшպшրհը սшրքել եմ, լnւյսերն էլ վш-ռել եմ, դnւք մենшկ քշեք. Կամո Սեյրանյանը՝ Ջիվան Գասպարյանի մասին

Հայ մշակույթն ու հայ ժողովուրդը իհարկե շատ մեծ կորուստ ունեցան։Մենք կորցրել ենք դուդուկի լեգենդար վարպետ, իսկ մենք՝ երաժիշտներս, դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանից իրոք շատ բան ենք սովորել։

Այս մասին քիչ առաջ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի հրաժեշտի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դուդուկահար Կամո Սեյրանյանը։

«Վարպետը երաժշտության մեջ առհասարակ իր հետաքրիր ու ուրույն ձեռագիրը ուներ։ Ես վարպետի հետ վերջին տարիներին շփվելու պատիվ եմ ունեցել, մենք ընկերություն ենք արել, ինքը շատ հետաքրքիր հումոր ուներ։

Ասnւմ էր՝ ճшնшպшրհը սшրքել եմ, լnւյսերն էլ վш-ռել եմ, դnւք մենшկ քշեք, այսինքն՝ նա իրոք դուդուկահարներիս համար մեծ ճանապարհ ունի կառուցած։ Նա դուդուկը համաշխարհային մակարդակի ճանաչման բերեց»,- ասաց Սեյրանյանը։

նյութի աղբյուր՝ facetime247.ru