«Գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ է ասել թրքախոս քոչվորների առաջնորդը». Արման Աբովյան

ԲՀԿ-ական Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանցիներից գողացված «ադրբեջանցիներ» անվան տակ քոչվոր թուրքախոս ցեղերի «նախագահը» հայտարարել է, որ, իբր թե, «Ադրբեջանը կամրապնդի իր դիրքերը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին»:

Այս արտահայտությամբ Ալիևն իրականում ասաց, որ իր օկուպանտները կխրամատավորվեն Հայաստանի Հանրապետության տարածքներում:

Երկրորդ, քանի որ Ալիևը չի հանդիպում փաշինյանական իշխանությունների կողմից իր ագրեսիային ուղղված որևէ ուղղակի կամ անուղղակի դիմադրության, նա հայտարարություն արեց, որ առաջին հայացքից ապուշի զառանցանք է թվում, բայց իրականում բացահայտում է թուրք-ադրբեջանական տեռորիստական տանդեմի մտադրությունների ողջ էությունը:

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի տարածքները, որտեղ ներխուժել են իր ասկյարները, չեն հանդիսանում վիճելի:
Ալիևը բառացիորեն ասաց հետևյալը. «Մենք չենք համարում, որ Զանգեզուրը վիճելի տարածք է, դա հնամենի ադրբեջանական տարածք է, մեր նախնիների երկիրն է, և մենք գտնվում ենք ադրբեջանական հողում»:

Գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ է ասել թուրքախոս քոչվորների առաջնորդը և ի՞նչ իրադարձություններ կարող են լինել:
Ո՛չ, էլի չեք հասկանո՞ւմ, թե ինչ է կատարվում:Բացատրեմ՝ փաշինյանական իշխանությունների տոտալ թողտվությամբ Հայաստանը մասնատվում է, և հայտարարվում է ամբողջ Սյունիքի և մասնակի Գեղարքունիքի և Տավուշի ապագա օկուպացիայի օրինականության մասին:

Դե ինչ, ինպե՞ս եք ձեզ զգում:
Ամեն ինչ լա՞վ է։

Այո՛, կարծում եմ՝ շատերի մոտ առայժմ ամեն ինչ կարգին է, քանի դեռ թուրքը կացինը ձեռքին չի մտել «հպարտ քաղաքացու» ննջասենյակ:

Այնպես որ, Ապագա կա… վայելեք՛»:

նյութի աղբյուր՝ facetime247.ru