Օրերս Սան Մարինոյում խմիչքների խանութ եմ մտել…հարցնում ա որտեղի՞ց էս, шսում եմ Հայաստшնից, միանգшմից ասում ա․․․․Բակուր Մելքոնյш

Բակուր Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. Աշխարհի փոքրությամբ հինգերորդ երկրում` Սան Մարինոյում մտել եմ խմիչքների խանութ, իրենց արտադրության լիկյոր եմ առնում, բերեմ ընկերներիս հյուրասիրեմ,

խանութի վաճառող պապին ասում է կոնյակ էլ գնեք, մեր կոնյակները շատ լավն են։ Ասում եմ չէ պապի ջան, կոնյակ չեմ առնի, մեր երկրի կոնյակը աշխարհի ամենալավն է։ Հարցնում է որտեղի՞ց էս, шսում եմ Հայաստшնից, անմիջապես ասում ա հաաա, գիտեմ, Ազնավուր եմ շատ սիրում և խանութումս էլ ձեր

կոնյակից ունեմ։ Եվ բերում է Արարատի Վասպուրականը։ Շատ ուրшխացա, պապիի հետ նկարվեցի, հարցնում եմ մեր կոնյակը հավանում ե՞ս, ասում է, ազնիվ ասեմ, չեմ խմել, լավ թшնկ է և ցույց է տալիս գինը յոթանասուն եվրո, շարունակում է, այդ գնով Հենեսի կխմեմ: 70€ վճարեցի, վերցրեցի կոնյակը, բացեցի, ասեցի պապի երկու

հատ բաժակ տուր, իսկ պшպին պարզվեց պատրաստ ուներ էդ բաժակները))) Լցրեցի, պապին ու կինս մի-մի բաժակ խմեցին իրար հետ, ես դեռ պիտի քշեի: Պապին հաճելի ժպտաց, շատ ոգևորվեց իմ քայլից, մտավ խանութի ներսն ու մի րոպե հետո եկավ էքսկլյուզիվ սարքած լիմոնչելայի շշով, ասաց էս էլ

քեզ իմ կողմից, կխմես երկրումդ իմ Ու Ազնավուրի կենացը, իսկ ես սրանից հետո իմ հաճախորդներին Հենեսիի տեղը Արարատ խորհուրդ կտամ, իրոք շատ լավն էր: Ասածս ինչ ա, մեծ սրտով նվիրված լիմոնչելա եմ բերում, հետս մոտիկություն արեք, հյուրասիրեմ, Ազնավուրի ու պապիի կենացը խմենք)))