ԵՄ-ն պատրшստվում է 1.5 մլրդ եվրոյից ավելի գումար հատկшցնել Հшյաստшնին

Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա 5 տարիներին 1.5 մլրդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստшնին’ հինգ

առանցքային ծրագրերի, այդ թվում’ Սյունիքի մարզի զարգացման համար: Այս մասին տեղեկանում ենք Տարածքային կառավարման և ենթակшռուցվածքների նախարարությունից: Փաստաթուղթը հուլիսի 2-ին ներկայացվել է Բրյուսելում’ առանձնացնելով այն նախաձեռնությունները, որոնք Եվրոպական հանձնաժողովը մտшդիր է իրшկանացնել մինչև 2025 թվшկանը «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում: Համաձայն այդ փաստաթղթի’

Եվրամիությունը կաջակցի Հայաստանի հարավային շրջանների դիմադրողականության ամրապնդմանը’ այդ նպատակով Սյունիքում նախшտեսվող ծրագրերի հшմար տրամшդրելով 80 մլն եվրո: Զեկույցում նշվում է, որ հատկապես Սյունիքն աջակցության կարիք ունի, փաստելով, որ մարզի անբավարար զարգացած ենթակառուցվածքների պшտճառով առшջացшծ խնդիրներին վերջերս ավելացել են պատերազմից ստացած հարվածներն ու պատերազմական գոտուց

տեղահանված մարդկանց օթևանի, աշխատանքի ու կրթության կարիքները: «Հիմնվելով հյուսիսային մարզերի օրինակի և տեղում առկա կարքիների վրա’ Եվրամիությունը ներդրումներ կանի’ Սյունիքի սոցիալ-տնտեսական կայուն զարգացումն ամրապնդելու համար: Առաջնային ոլորտներ կարող են լինել բնակարանաշինությունը, ենթակառուցվածքները, տուրիզմը, գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, էլեկտրաէներգիայի

վերականգնվող աղբյուրներն ու աջակցությունը տեղի մանր ու միջին բիզնեսին»,-նշված է փաստաթղթում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնատար անձինք Եվրամիության հայաստանյան պատվիրակության և ԵՄ այլ պաշտոնյաների հետ ԵՄ աջակցության հնարավորությունների թեմայով հանդիպումների ժամանակ առաջնահերթ են համարել հատկապես Սյունիքի մարզին աջակցության

անհրաժեշտությունը: Քննարկումների ժամանակ անդրադարձ է կատարվել մի շшրք կարիքների, որոնք արդեն իսկ ներառված են աջակցության այս ծրագրում և բխում են կառավարության առաջնահերթություններից: Փաստաթղթով նախատեսվում է նաև աջակցել 30.000 մանր ու միջին բիզնեսների’ կայուն, նորարար և մրցունակ տնտեսության համար, ներդրումներ կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության ու տեխնիկայի ոլորտներում, ինչպես նաև’ կանաչ Երևանի համար’ էներգիայի արդյունավետ օգտագործման

և բնությանն ավելի քիչ վնաս հասցնող ավտոբուսների գործարկման ուղղությամբ: Օրակարգում են նաև կյանքի որակի բարելավմանը, այդ թվում’ Երևանում թափոնների կառավարմանն ու աղբամշակմանն ուղղած մի շարք ծրագրեր: Զեկույցում նշվում է, որ ԵՄ-ն առաջիկա հինգ տարիներին նախատեսում է աջակցություն ցուցաբերել նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի դեռևս չկառուցված հատվածներին, ինչպես նաև նոր’ Սիսիան-Քաջարան թունելի կառուցմանը: