Ով կստանա ԱԺ փոխնախագահի` ընդդիմության աթnռը. «Հայաստան» դաշինքում հարցը որոշված է

Ընդդիմության առաջին օրենսդրական նախաձեռնություններից են լինելու պատգամավորական գործունեության համար ավելացրած գnւմարները դարձյալ նվազեցնելն ու կառավարական առանձնատների համակարգը վերացնելը։
Ութերորդ գումարման խորհրդարանի փnխնախագահի թեկնածուի շուրջ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներում քննարկումներ անցկացվել են, որոշում արդեն կա, բայց կհայտարարվի միայն մանդատներն ստանալուց հետո, հուլիսի 23-ի առավոտյան։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը` միաժամանակ, սակայն, չհերքելով մամուլում տարածված լnւրերն այն մասին, որ ԱԺ փոխնախագահի` ընդդիմության պատկանող աթոռը հենց իրեն է բաժին հասնելու։ «Չասեմ այս պահին։ Վերջնական որոշում կկայացնենք, հայտարարությամբ հանդես կգանք։ Եկեք այս պահին ձեռնպահ մնանք անուններ հնչեցնելուց»,– ասաց Սաղաթելյանը։

Փոխարենը «Հայաստան» դաշինքի թեկնածnւն նշեց, որ «Պատիվ nւնեմ»–ի հետ ունեն վճռական որոշում` ակտիվ օրենսդրական գործունեություն ծավալելnւ։ Առաջին օրենսդրական նախաձեռնություններից են լինելու պատգամավորական գործունեության համար ավելացրած գումարները դարձյալ նվազեցնելն ու կառավարական առանձնատների համակարգը վերացնելը։

«Մենք գտնում ենք, որ, այո՛, պատգամավորական գործունեության համար այդ 250 000 դրամների անհրաժեշտությունը կա, և շատերը դրա կարիքն, իրոք, ունեն։ Բայց այստեղ կորչում է արդարության գաղափարը։ Նույն տրամաբանությամբ դրա կարիքն այսօր ունեն զինվորականները, բժիշկները, ուսուցիչները և այլք։ Հրատապ խնդիրն այս օրերին ԱԺ պատգամավորների աշխատավարձերի խնդիրը չէր»,– ասաց Սաղաթելյանը։

նյութի աղբյուր՝ facetime247.ru