Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հուլիսի 20-ին, նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Աշոտ Փիրումյանի դիմումը՝

1. Աշոտ Ֆելիքսի Փիրումյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-13-Ղ3-1)։

2. Աշոտ Ֆելիքսի Փիրումյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,-նշված է որոշման մեջ:

նյութի աղբյուր՝ iravaban.net