ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ ԹՌԱՎ ՏԻԵԶԵՐՔ

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ «Ամազոն» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը իր իսկ ընկերության կառուցած տիեզերանավով ուղևորվել է տիեզերք: Նա իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել:

Ըստ BBC-ի, «New Shepard» տիեզերանավի թռիչքը Տեխասի Վան-Հորն քաղաքի անապատից մեկնարկել է տեղական ժամանակով 09:12-ին (Երևանի ժամանակով՝ 17:12-ին): Երկու րոպե անց տիեզերանավը անջատվել է հրթիռից և կարճ ժամանակով թռչել է տիեզերք, որից հետո հրթիռը վայրէջք է կատարել հետ քաշվող ոտքերի վրա, իսկ քիչ անց երկիր է վերադարձել նաև «New Shepard» տիեզերանավի պատիճը (կապսուլան):

«Խոսում է տիեզերագնաց Բեզոսը: Սա ամենալավ օրն է: Ուզում եմ ասել ձեզ, որ այստեղ շատ ուրախ անձնակազմ ունենք», — վայրէջքի ժամանակ ասել է Ջեֆ Բեզոսը:

նյութի աղբյուր՝ besttimes.ru