Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը

«Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը:

Այս մասին հայտնեց Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում:

«Կարող եմ ասել, որ Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը»,- ասաց Վարդևանյանը:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը բավարարելու որոշում է կայացրել։

Չարչյանն ազատ կարձակվի 15 միլիոն դրամ գրավի դիմաց:

նյութի աղբյուր՝ freenews.am