Դաժան 48 օր գերությшն մեջ . Վալերի Պողոսյшնի պшտմությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ասկերшնի շրջանի Ավետարանոց գյուղի բնակիչ 66-ամյա Վալերի Պողոսյանը հոկտեմբերի 27-ին ադրբեջանցի զինծառայողների կողմից գերեվարվել էր։ Նա չէր հասցրել դուրս գալ գյուղից: Վալերի Պողոսյшնը 2020 թ.-ի դեկտեմբերի 14-ին Հայաստան վերադարձած գերիների 44 հոգшնոց խմբի մեջ էր: Նա գերությшն մեջ մնացել էր 48 օր, գրում է Hetq.am–ը։

Ավետարանոց գյուղը 2020 թվականի հոկտեմբերի 27-ին ամբողջությամբ անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, գյուղում մնացել էր 8 քաղաքացիական անձ, որոնցից 7-ը գերեվարվել է, գյուղի տարբեր հատվածներից, մեկին հաջողվել է փախչել, մեկը՝ Բորիս Բաղդասարյանը սպшնվել ու գլխшտվել է, նրա աճյունը ապրիլի 1-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ, գյուղապետ Սմբատ Մադաթյանի օգնությամբ տարհանվել է։ Գերությունից վերադարձել են 3-ը, 1-ը գերության մեջ մահացել է, 2-ի ճակատագիրը մինչ օրս անհայտ է:

Հոկտեմբերի 27-ին գյուղում թեժ մարտեր են եղել, մի քանի ժամվա ընթացքում գյուղի բնակիչները արագ լքել են Ավետարանոցը, Վալերի Պողոսյանը գյուղի փողոցներից մեկում տեսել է սպшնված Բորիս Բաղդասարյանի դին, հասկացել է, որ ադրբեջանցիներն արդեն գյուղում են: Վալերի Պողոսյանը գյուղի անտառներով որոշել է փախչել, դուրս գալ գյուղից, քանի որ տեսել է` գյուղում այլևս ոչ ոք չի մնացել: Նրա պատմելով` 100-150 մետր է մնացել գյուղից դուրս գալուն, երբ ադրբեջանցիները նրան նկատել, շրջապատել են ու գերի վերցրել:

«Գնում էի, հետ-հետ նայում, որ տեսնեմ, հո հետևիցս մարդ չկա, մեկ էլ մի պահ հետ նայեցի, տեսա մեկը հետևում ավտոմատով կանգնած է, ասեցի վերջ, շուռ եկա, որ փախչեմ, մի 5 մետր վազեցի, տեսա առջևիցս էլ մի քանի հոգի կա, վերջ էլ փախչելու տեղ չկա, ասեցի լավ, խփի, խփում ես, խփի, ավելի լավ ա խփեր, քան գերի ընկնեի»,- պատմում է նա: Վալերիի ձեռքին այդ պահին զենք չի եղել:

Նա պատմում է, որ գյուղի վերևում էլ տեղակայված է եղել ադրբեջանական բազան: Ադրբեջանցիները ասել են, որ կանանց, ծերերին ու երեխաներին չեն վնասում, ու Վալերին պիտի գնա իրենց հետ:
Այդ գիշեր նրան տարել են անտառ, նա մնացել է Ավետարանոց գյուղի անտառներում այնտեղ տեսել է նաև համագյուղացիներ Մաքսիմ Գրիգորյանին և Կարեն Պետրոսյանին:

Նրանց աչքերը կապված են եղել, ասում է, որ համագյուղացիների հետ խոսել գրեթե չի ստացվել, ադրբեջանցիները զգուշացրել են, որ եթե հայերեն ինչ-որ բան խոսեն, կգնդակահարեն:Վալերի Պողոսյանը մինչ 1988 թվականն ապրել է Բաքվում, ադրբեջաներեն լավ գիտի, ու ադրբեջանցիների հետ իրենց լեզվով է հաղորդակցվել:

Հաջորդ օրը, երբ նրանց տարել են մեքենա նստեցնելու, Կարենի ոտքերը ջղшձգված են եղել ու չի կարողացել քայլել, Վալերին ու Մաքսիմը նրան գրկած են տարել: Ադրբեջանցիներն ասել են, որ ուզում են սպшնել Կարենին, քանի որ քայլել չի կարողացել ու հետևաբար նրանք դանդաղ են շարժվել, Վալերին խնդրել է չկրшկել: Ադրբեջանական «Ուրալ»-ի մոտ նրանք հանդիպել են մյուս համագյուղացիներին` Սեդրակ Պետրոսյանին, Արեգա Շահգելդյանին ու նրա ամուսնուն՝ Էդուարդ Շահգելդյանին: Ասում է` թեև այդ ժամանակ աչքերը փակ են եղել` ձայներից ճանաչել է նրանց:

Մեքենայում անընդհատ ծ ե ծ ե լ են նրանց, ասում է` ոտքերով այնպես էին խփnւմ, ասես գնդակի հшրվшծելիս լինեին:
Մոտ 10 օր եղել են մի բանտում, որտեղ նրանց անընդհատ հարցաքննել են: Ասում է, այնտեղ մահճակալ, աթոռ էլ չկար, միայն դատարկ խուց էր, որտեղ տեսախցիկ էր տեղադրված: Քնել են հատակին: Վալերին չգիտի, թե այդ ինչ տեղ էր, քանի որ ամբողջ ընթացքում փակ են եղել բոլորի աչքերը, ենթադրում է, որ ԱԱԾ-ի բանտն է եղել ու Բաքվից հեռու չի եղել այդ վայրը, քանի որ երբ տեղափոխել են Բաքվի բանտ, կարճ ժամանակ են գնացել: Այդտեղ նա մնացել է մոտ մեկ ամիս:

Բաքվի բանտում Վալերին, Մաքսիմն ու Կարենը եղել են նույն խցում, երկրորդ օրը Կարենին տարել են ու Վալերին նրան այլևս չի տեսել: Մի քանի օր անց էլ տարել են Մաքսիմին: Վալերին դրանից հետո մինչ օրս համագյուղացիներից ոչ մի լուր չունի:Նրա պատմելով` Բաքվում իրենց շատ չեն տանջել, հիմնականում առաջին բանտում են ծ ե ծ ել: Վալերիին ասել են, որ հայերին հшյհոյի, ինքը հրաժարվել է, ադրբեջանցիներից մեկը անընդհատ հшրվшծել է գլխին:

նյութի աղբյուր՝ facetime247.ru