Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Իրավաբան.net-ին հայտնել է, որ երեկ եռակողմ բանակցություններ են տեղի ունեցել ու տեղում հայ-ադրբեջանական սահման է գծվել.
շուրջ 2 կմ հայկական կողմին պատկանող տարածքից անցել է ադրբեջանական կողմին:
Հիշեցնենք՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 19-ին միջшդեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում:
Համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին:
նյութի աղբյուր՝ facetime247.ru