Խաչատուր Սուքիասյանի եղբորը ձերբակալեցին

Գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Ռոբերտ Սուքիասյանը, ձերբակալվել է։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիային» հայտնեց նրա պաշտպան Գոռ Միքայելյանը։ Պաշտպանը հավելեց, որ ձերբակալությունը ապօրինի է, ինքը այժմ զբաղված է դրա բողոքարկմամբ։

«Մարդն իր ոտքով եկել, ներկայացել է ոստիկանություն, ձերբակալության հիմք ընդհանրապես չկա», — ասել է Միքայելյանը։
Նա մանրամասնել է, որ Սուքիասյանը դեռ չի էլ հարցաքննվել, բայց արդեն ձերբակալված է ու գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։

Հիշեցնենք` երեկ երեկոյան Ամիրյան 18 հասցեում մի քանի տղամարդիկ վիճшբшնել էին, հшրվшծներ հասցրել միմյանց, ներկաներից մեկը ոտքի շրջանում հրш-զենшյին վնшսվшծք էր ստացել: Վնшսվшծք ստացած անձը 42 տարեկան է, ԱՄՆ քաղաքացի։ Ըստ ԶԼՄ–ների` նրա վրա կրш-կn ղը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։

նյութի աղբյուր՝ mamul.am