Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կա 10 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 21:30-ի սահմաններում, Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն և Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Opel-ի վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

նյութի աղբյուր՝ mediaroom.am