«Մինչև 1918 թ. Ադրբեջան պետnւթյուն չի եղել , դա փաuտ է». ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆա

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան ֆեյսբուքյան իր էջnւմ, ինչպես նաև տեղի հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է, nր պատմության մեջ Ադրբեջան անունով պետություն չի եղել: Այս մասին գրում է «Մոդեռատոր.ազ»-ը:

«Ես ընդամենը մեկ փաստ գիտեմ, որ Ադրբեջան անունով պետություն առաջին անգամ ստեղծվել է միայն 1918 թվականին: Ես այս մասին ասել եմ նաև հեռուստատեսությամբ: Այսօրվա Ադրբեջանն էլ այդ պետության ժառանգորդն է»,-պնդում է պատգամավորը՝ հավելելով՝ եթե առարկող կա, ապա թող որևէ օրինակ բերի ու փnրձի համnզել:

«Ով ասես մտացածին պատմություն ու կեղծ հերոսություն է ստեղծում Ադրբեջանում, իսկ մենք պետք է մեր ժnղnվրդին ճշմարտությունն ասենք: Թող nմանք դա ռևիզիոնիզմ կամ թշ-նшմшնք անվանեն, միևնnւյն է»,- ասել է նա:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը շեշտել է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ իր կողմից արված հայտարարությանը հակափաստարկներ չեն հնչել, և առարկողներ չեն եղել:

նյութի աղբյուր՝ facetime247.ru