Հայկ Մարտիրոսյանը պարտության մատնեց ադրբեջանցի Մամեդյարովին

Սոչիում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: 1/32 եզրափակչում պայքարում մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 21-ամյա Հայկ Մարտիրոսյանը հանդիպում է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկի՝ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ:

Այսօր տեղի է ունեցել կողմերի առաջին պարտիան, Հայկը խաղացել է սպիտակներով և 29-րդ քայլին ստիպել է անձնատոր լինել ահեղ մրցակցին:

Վաղը տեղի կունենա կողմերի երկրորդ պարտիան, հայ գրոսմայստերը կխաղա սևերով:

նյութի աղբյուր՝ iravaban.net