«Քցոցի կամ ջեբկիրություն՝ Rostelecom Armenia-ի կողմից». Անահիտ Մութաֆյան

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քցոցի կամ ջեբկիրություն՝ Rostelecom Armenia-ի կողմից։

Այս կազմակերպությունը ուղիղ իմաստով ջեբկիրություն է անում իր բաժանորդներից։ Ըստ պայմանագրի՝ կազմակերպությունը պարտավորվում է բաժանորդին մատուցել ծառայություն, իսկ բաժանորդն էլ պարտավորվում է վճարել մատուցված ծառայությունների դիմաց։

Սակայն այս պայմանագրով ջեբկիրները, չկատարելով իրենց պարտականությունները, բաժանորդից գումար են շորթում։ Արդեն 3-րդ ամիսն է՝ պայմանագրով ամրագրված յութուբ ծառայությունը չի գործում, օր-օրի պակասում են պայմանագրում նշված ալիքները, ինտերնետ արագությունը, որը նույնպես նշված է պայմանագրով, չի՛ մատուցվում նորմալ։

Ուրեմն ի՞նչ կոչենք սա՝ ջեբկիրությո՞ւն, թե՞ լկտի պահվածք բաժանորդի հանդեպ։

Չնայած, որ այս ամենը իրավաբանորեն այլ ձև է կոչվում և մի քանի օրից դատարանը կպարզի թե սա ի՞նչ է և ի՞նչ ձևով կհատուցի Rostelecom-ը ինձ հասցրած վնասի և իր անգործության համար»:

նյութի աղբյուր՝ mamul.am