Արտակարգ դեպք Երևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 52-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ անչափահաս տղան տանը կտրել է երակները և տան դուռը չի բացում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ հոգեբանական խումբը, ինչպես նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները: Ոստիկաններին և փրկարարներին հաջողվել է դուռը բացել ու պարզվել է, որ տանը 15-ամյա տղան, գտնվելով նյարդային վիճակում, խոհանոցային դшն шկով վնասել է իրեն:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Օպերատիվորեն ժամանել է նաև բժիշկների հերթապահ խումբը, որոնց շնորհիվ էլ երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

նյութի աղբյուր՝ mediaroom.am