«Ամեն օր նոր մայր է որբանում, ամեն օր նոր զինվոր է զn-հվում». Կարին Տոնոյան

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր երկրում արդարությունը, ճշմարտությունն ու անկեղծությունը օր օրի երազանք են դառնում …

Երկրի առաջին դեմքով պш տեր шզմի սպառնալիքի քողի տակ հերթական որոգայթն է լարվում, իբր մենք այնքան շա՜տ ենք ուզում, որ սահմանազատում լինի, բայց տեսեք, է, այդ ադրբեջանցինեին՝ չեն թողնում մի քիչ էլ մեր շահերով առաջնորդվենք … իբր, որ այդ սահմանազատումն ու սահմանագծումը ի շահ Ադրբեջանի լիներ, էն է կհամաձայնեին, էլի … Ջիվանին կասեր՝ խելքին աշեցեք…

Բայց դա Ջիվանին հիմա մեզ պետք է ասեր, որ այս ստակառավարման անկարող ստրուկներն ենք դարձել ու սպասում ենք ինչի՞ն, ո՞ւմ. հարցս ուղղում եմ բոլորին՝ նրանց ում որդիներն այսօր, փառք Աստծո, իրենց կողքինն են, ձեր որդիների համար չե՞ք ուզում պայքարել. ախր, ձեզ պш տեր шզմով են սպшռնում, իսկ պш տերш զմը շարունակվում է. վերջին երկու օրում 2 զինվոր է սպ-шնվել. նրանք մեր զավակները չե՞ն: Քեզ ի՞նչ է եղել, հայ, զինվորն այլևս յուրաքանչյուրիս զավակը չէ՞, ե՞րբ է վերջանալու այս մղձավանջը …

Ամեն օր նոր մայր է որբшնում, ամեն օր նոր զինվոր է զո-հվում, մեզ համար է զո-հվում, մեզ պաշտպանելիս է զո-հվում, մենք պարտք ու պատիվ ունե՞նք,մենք խիղճ ունե՞նք»:

նյութի աղբյուր՝ mamul.am