Վարուժան Ավետիսյանը հայտարարություն է արել

Անցած 5 տարիներին «Սասնա ծռերը»՝ որպես քաղաքական ուժ,nրակական մի քանի փուլ է անցել և մեր ժողովրդին արթնացրել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային ժողովրդավարական բևեռի» վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» ապստամբության 5-ամյակին ու դրանից հետո սկսված քաղաքական ճանապարհին։

«Անցած տարիներին կարողացել ենք մեր ժողովրդի ուշադրությունը բևեռել համազգային օրակարգերի նկատմամբ և հիմա մենք հասել ենք այն մակարդակի, որ ազգային օրակարգը մենք ենք թելադրում, թեև զրկված ենք հանրային սփռման միջոցներից, շատ չնչին ֆինանասական միջոցներ ունենք՝ ասպարեզում եղած իբրև թե հիմնական ուժերի համեմատությամբ և մեզ է պատկանում, նկատի ունեմ, մեր տեսակետին, մեր գաղափարին, ոչ թե անձերին է պատկանում ապագան։ Այ սրան մենք հասել ենք։ Այսինքն կամուրջի վրա ենք»։

Անդրադառնալով անցած խորհրդարանական ընտրություններին անցողիկ շեմը չհաղթահարելուն ու մանդատներ չունենալուն՝ նա ընդգծեց, որ գաղութում ընտրություն չի լինում։ «Հայաստանը Ռուսաստանի կիսագաղութ է։ Հայաստանը «դե-յուրե» պետություն է, «դե ֆակտո»՝ պետություն չէ և, բնականաբար, այնտեղ է որոշվում, թե որ ուժերը և ինչ համամասնությամբ պետք է լինեն։

Բայց քանի որ կիսագաղութ է՝ հնարավոր են որոշակի տարբերություններ, այլ սցենարներ, nչ ամբողջական պատկերը ձևավորելու համար։ Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ մենք պայքարի մեջ մտանք, բացի դրանից՝ նաև մեկ այլ նպատակ ունեինք՝ ժողովրդին ավելի հայտնի դառնալու։ Մեր երկրորդ նպատակին, ավելի հայտնի դառնալու նպատակին մենք հասանք, բնականաբար, իսկ մյուս նպատակին չհասանք։

Բայց դրանից չենք խրտնում, ամեն դեպքում փորձ էր, ու մենք փորձեցինք կիսագաղութային կես-կես վիճակը օգտագործել։ Որքան հաջողվեց՝ այդքան հաջողվեց։

Բնական է, որ կեղծվել են արդյունքները, որ ընտրությունները ծայրից ծայր անարդար են եղել՝ բազմաթիվ հանգամանքների բերմամբ, որ դրանք Մոսկվայում արդեն ձևավորված Ազգային Ժողովի ընտրություններ էին՝ մենք տեսանք, որ հունիսի 18-ի հանրահավաքը, փաստորեն, ապահովեց Փաշինյանին ընդհանրապես ընտրելու ցանկություն չունեցող մի հոծ շերտի nրոշումը, որ իրենք պետք է ընտրեն Նիկոլ Փաշինյանին, որովհետև հակառակ դեպքում իբրև Քոչարյանը հետ կգա։

Այդպես՝ խրթվիլակ ցույց տալով, մարդկանց տարան Նիկոլի կողմը։ Բայց ամեն դեպքում, իհարկե, Փաշինյանը 54 տոկnu չի ապահովել, մեծամասնությունը սարքվել է»։

նյութի աղբյուր՝ facetime247.ru