Արտակարգ դեպք Երևանում

shamshyan.com-ը գրում է․

Երեկ, հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մոտ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ․ Էմին փողոցի թիվ 123 հասցեի մոտ կայանված Suzuki Grand Vitara մակնիշի ավտոմեքենայում։

Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ Տիգրան Ալեքսանայնին։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզ կլինի փորձաքննություն կատարելուց հետո։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

նյութի աղբյուր՝ mediaroom.am