Ողբերգակակն լուր․զինվոր է մահացել

Հուլիսի 16-ին, ժամը 21:40-ի սահմաններում, մարտական հերթապահության կրման ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

նյութի աղբյուր՝ mediaroom.am