Երևան-Իջևան ավտոճանապարհին այրվել է ավտnմեքենա․ կան տnւժածներ

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 16-ին, ժամը 14:53-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Իջևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջnկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 77-րդ կմ-ին «GAZel» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, գլnրվել ձnրակը (մոտ 3 մ) և բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Ն․ Ն․-ն (ծնված 2000 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտnմեքենայից։

Փրկարարները վարորդին և nւղևnրին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ ժամը 15:41-ին: Ավտոմեքենան այրվել է։

նյութի աղբյուր՝ facetime247.ru