Երկու փոխմարզպետ ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ին որոշումներ է ստորագրել, որոնցում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Դավիթ Սեխելյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ 1. Նանե Ասատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»:

նյութի աղբյուր՝ iravaban.net