Կանդելակին ու Սոբչակը «կռվշտել» են Թինայի կոսմետիկայի պատճառով

Գլամուրային կանանց սառը պш տերш զմը ոչ մի կերպ չի հանդարտվում։ Արդեն քանի տարի է` նրանք «կսմթում» են միմյանց, և ոչ ոք զիջելու մտադրություն չունի։

Ռուսաստանցի հայտնի հաղորդավարուհի և «Մատչ TV»- ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին Instagram-ի իր էջում երեք լուսանկար է հրապարակել նախկին ընկերուհու՝ Քսենյա Սոբչակի հետ: Առաջին հայացքից թվում է, թե թե նրանց տասնամյա պш տերш զմն ավարտվել է, բայց…

«Հետաքրքիր է, եթե ինձ վճարեին ամեն անգամ, երբ ինձ հիշում է Քսենյա Սոբչակը, աշխատելու կարիք ընդհանարապես կլինե՞ր»,– լուսանկարներին կից գրել է Կանդելակին։

Բանն այն է, որ սկանդալային հաղորդավարուհին ավելի վաղ իր սթորիզում քննադատել էր Կանդելակիի կոսմետիկան, ինչը, բնականաբար, չէր կարող չնկատել ապրանքանիշի սեփականատերը։

Կանդելակին հրապարակել է նաև հայտնի ֆուտբոլիստ Անդրեյ Եշչենկոյի շնորհակալությունը, որը վերաբերում է Թինայի արտադրանքին։

Ֆուտբոլիստ Անդրեյ Եշչենկոյի շնորհակալությունը

«Այ քեզ զույգ»,– արձագանքել է աստղային դիզայներ Ալեքսանդր Հարությունովը և ծիծաղող էմոջիներ կցել գրառմանը։ Իսկ ռուս հայտնի ֆուտբոլիստ, իսպանական «Էսպանյոլ» ակումբի հարձակվող Նադեժդա Կարպովան խոստովանել է. «Նրանց հարաբերությունների համար ավելի շատ եմ անհանգստանում, քան յուրայիններիս»։

Բայց սա դեռ ամենը չէ։

«Իրար արժեք։ Ձեր բնավորությունները նման են, դրա համար էլ չեք համակերպվում։ Ամեն դեպքում սա սեր է»,– գրել են օգտատերերը։

Ոմանք էլ սատարել են Թինային։ «Դուք լավագույնն եք։ Ուշադրություն մի դարձրեք Սոբչակին»։

Կանդելակին ու Թինան ժամանակին ընկերուհիներ էին։ Թինան պնդում է, որ Սոբչակի հետ հակամարտությունը սկսվել է ավելի քան 10 տարի առաջ, երբ երկու հաղորդավարուհիներն արմատապես տարբեր կարծիքներ են ունեցել համատեղ բիզնես ստեղծելու հարցում։

նյութի աղբյուր՝ armeniasputnik.am