Վրաստանում կորոնավիրուսի բրիտանական մանրէահիմքով վարակված նորածին է մահացել

Թբիլիսիի Ցիցիշվլիի անվան մանկական հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսի բրիտանական մանրէահիմքով վարակված նորածինը։ Տեղեկությունը հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

Ավելի վաղ 5 օրական երեխային ծանր վիճակում հասցրել էին բժշկական կենտրոն։ Բժիշկները նորածնին միացրել էին թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Երեխային բուժում էին գրեթե երեք շաբաթ, բայց փրկել չի հաջողվել։

նյութի աղբյուր՝ armeniasputnik.am