Իսպանական քшղաքը տուն և աշխատանք է шռաջարկում երեխաներ ունեցող ընտանիքներին

Իսպանիայի Սիեռա-դե-Ալբարասին շրջանում գտնվող Գրիեգոս փոքրիկ քաղաքի քաղաքային խորհուրդը ցանկանում է գրավել երեխաներ ունեցող ընտանիքների ուշադրությունը, որպեսզի տեղի դպրոցը շարունակի բաց մնшլ և գործել, իսկ քաղաքը չմարդաթափվի։ Ներկայումս քաղաքն ունի 132 բնակիչ։ Քաղաքային

խորհուրդը հնարավորություն է տալիս այստեղ հեշտությամբ աշխատանք ձեռք բերելու և երեք ամիս վարձ չվճարելու։ Դրանից հետո վարձավճարը կկազմի 225 եվրո։

Քաղաքային խորհրդի նպատակն այն է, որ դպրոցում առկա լիի առնվազն 12 աշակերտ։ Ներկայումս դրանց թիվը կազմում է ընդամենը 9։

նյութի աղբյուր՝ armrealnews.ru