10 տարեկան աղջիկը մահացել է ծերությունից

Ուկրաինայի Վիննիցա մարզից 10 տարեկան Իրա Խիմիչը մահացել է ծերությունից։ Երեխայի մահվան մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է նրա մայրը։

«Իրոչկան մահացավ։ Երեկ նրա սիրտը կանգ առավ։ Ների՛ր, արև՛, որ չկարողացա այս անգամ փրկել քեզ»,- գրել է կինը։
Աղջիկը տառապում էր պրոգերիա՝ հազվագյուտ և անբուժելի գենետիկ հիվանդությամբ։ Այն հայտնի է նաև որպես Հաթչինսոն-Գիլֆորդի համախտանիշ:

Հիվանդության ժամանակ տեղի է ունենում մաշկի և ներքին օրգանների փոփոխություններ, որոնք պայմանավորված են վաղաժամ ծերացմամբ, երեխան մի քանի ամիս զարգանում է նորմալ, բայց հետո նրա ծերանալը մի քանի անգամ արագանում է:

Մեկ տարվա ընթացքում պրոգերիայով տառապողները կարող են կենսաբանորեն ծերանալ 10 տարով։ Մանկական պրոգերիայի ժամանակ կյանքի միջին տևողությունը 13 տարի է:

Բժիշկներն Իրինային այս ախտորոշումը տվել են, երբ նա 5 տարեկան է եղել։

նյութի աղբյուր՝ mamul.am