Որն է պատճառը.Հացի արտադրության ծավալները նվազել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում այս տարվա հինգ ամիսներին արտադրվել է ավելի քիչ հաց, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: АrmLur.am-ը տեղեկացավ, որ հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 110 հազար 218 տnննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 112 հազար 764 տոննա հաց:

Ստացվում է, որ հացի արտադրության ծավալները այս տարվա հինգ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.3 տոկոսով է նվազել: Մասնագետների խոսքերով՝ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Քանի որ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները։

Ի դեպ, այս տարվա հունվար-մայիu ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 78 հազար 2 ուղեւոր:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան

նյութի աղբյուր՝ facetime247.ru