Երբ նոր էինք ամուսնացել, մի օր, երևի գիշերը ուշ տուն գալուս համար վի ճեցինք կնոջս հետ, նեղացրի, չէր խոսում հետս. Մայրս նկատեց, երկուսիս էլ ասաց… Ավագ Պապոյան

Ավագ Պապոյանը գրել է. Երբ նոր-նոր էինք ամուսնացել, մի օր, երևի գիշերը ուշ տուն գալուս համար վի ճեցինք կնոջս հետ, նեղացրի, տռոտեց, չէր խոսում հետս. Մայրս նկատեց, սկզբից ինձ հետ առանձին խոսեց, հետո հարսի, երկուսիս էլ նույն բանն ասաց.

— Տուն է, ընտանիք է, վե ճ էլ կլինի, նեղшնալ էլ, խռпվել էլ, դա բնական է, սակայն երբևէ ուրիշների մոտ, լինեմ դա ես, թե հարսիս հերանքը, հյուր, հարազատ, բարեկամ, ոչ մեկի մոտ ցույց մի տվեք, որ դուք խռով եք իրարից, անգամ էրեխեքի մոտ ցույց չտաք.

Անցել է համարյա երեսուն տարի, մի քանի տարի է մայրս դրախտում է, սակայն այդ խորհուրդը մտավ մեր ինքնագիտակցության մեջ, ես էլ էդ բանը վաղը տղաներիս, հարսներիս կասեմ… Այժմ որոշներին ո՞նց բացատրենք, ո՞նց հասկացնենք, որ ուղեղները մտնի, թե ՀՀ-ն մի ընտանիք է, ժողովուրդը այդ ընտանիքի անդամները.

Ցավոք սրտի մեր այդ ընտանիքում և արդար-մաքուրները կան, և գ ող ու բ ոզ կա, և թш լանչի ու մարդաս պшն կա, ստեղծող և չш թլախներ կան, սակայն արտաքին աշխարհի համար, մենք պետք է մի բռու նցք երևանք, մի կուռ ընտանիք.
Ախ երանի Աստված բոլորիս աչքերը բացեր, գիտակցությունը լուսավորեր. Շատ բան կարող եմ ասել էս թեմայով, սակայն դե մտածում եմ ՝ ու՞մ ասեմ…

նյութի աղբյուր՝ arm-news.ru