Նիկոլ Փաշինյանը՝ պետհամարանիշերի գողության դեպքերի մասին

Հայաստանում, ինչպեսև աշխարհում, գողության նոր տեսակ է հայտնվել՝ գողանում են ավտոմեքենաների պետհամարանիշերն ու սեփականատերերից դրամ շորթելով՝ վերադարձնում, այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով.

«Այսուհետ, համապատասխան պետական տուրքի վճարումով կտրվի համարանիշի կրկնօրինակը: Կարծում եմ՝ կարևոր որոշում է՝ խնդիրն արմատապես լուծելու համար»:

նյութի աղբյուր՝ mamul.am