Որ նեղվում եք, թե մեր բարեկամ Հունաստանի դեսպանը խի ա ընդունել Ալիեւի հրավերը եւ գնացել Շուշի՝ մեկը հարցնող լինի՝ իսկ տեղյա՞կ եք, թե … Հովսեփ Խուրշուդյան

Էդ որ նեղվում եք, թե մեր բարեկամ Հունաստանի դեսպանը ինչի համար է ընդունել Ալիեւի հրավերը ու գնացել Շուշի՝ 1-ը հարցնող լինի՝ իսկ տեղյա՞կ եք, թե որպես Հունաստանում ՀՀ դեսպան ինչ ժառանգություն ենք ստացել նախկիններից, որից մեր թավշյա իշխանությունները էդպես էլ չազատվեցին։

Ծանոթացեք՝ 2016թվականից Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյան։ Մի մարդ, ով նույնքան կապ ունի դիվանագիտական գործունեոթյան հետ, որքան որ ես՝ տիեզերագնացության 1995 թթ. ավարտելով Պոլիտեխնիկը ու ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի կոչում, Ֆադեյ Աշոտի Չարչօղլյանը, իր պապու — Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ, «ակադեմիական մաֆիայի» ղեկավար Ֆադեյ Տաճատի Սարգսյանի հովանավորությամբ հենց հաջորդ տարի աշխատանքի է անցնում ԱԳՆ-ում։

Դե արտասահմանյան ուղեւորություններ ա, բան ա, էլիտային՝ «ոսկե երիտասարդությանը» պատկանող տղեն պիտի աշխարհով ֆռֆռա, բա հո չի՞ գնալու էն ժե խի հետ բանակում ծառայի։ Եվ տենց տարեց-տարի պաշտոնը բարձրանալով՝ դառնում ա դեսպան։

ԱԳՆ-ի իմ աղբյուրները միաբերան պնդում են, որ այս պարոնը մեր դիվանագիտական կորպուսի ամենաԱնհաջող կադրն է, տш պալել է ՀՀ արտաքին քաղաքականությունը բոլոր էն երկրներում, ուր նշանակվել է դիվանագիտական աշխատանքի։

Մի 5 տարի էլ պինդ պահեք դեսպանի պաշտոնում։ Հունաստանը էդ ինչ մի կարեւոր երկիր ա ՀՀ-ի համար, որ հանուն հայ-հունական հարաբերությունների էս լավ, բարի մարդուն նեղացնեք։

Ի դեպ, նաեւ մեծ առավելություն ունի՝ Ռոբերտ Քոչարյանի ջերմեռանդ աջակիցներից է։ Իսկ դուք ասում եք Թաիտի, Թաիտի․․․

նյութի աղբյուր՝ arm-news.ru