Հուլիսի 11-ին, ժամը 19.45-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ստորին վերջույթների բեկորային վիրավ nրում, գլխի սալջարդ ու գանգուղեղային վնասվածք» ախտորոշումով բուժօգնության է տեղափոխվել Կենտրոն թաղամասի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից մոտ կես ժամ առաջ, գտնվելով ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, տղամարդը տնից վերցրել էր նռն шկի պшյ թուցիչ, միայնակ նստել էր բակի տաղավարում և պшյ թեցրել այն:
Ոստիկանները դեռ հնարավորություն չեն ունեցել զրուցելու 42-ամյա տղամարդու հետ. ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Քննությամբ կպարզվի` պшյ թյունը դիտավորությա՞ն, թե՞ անզգուշության հետևանք էր: Բայց այս դեպքը ևս մեկ առիթ է հորդորելու մեր հայրենակիցներին` հանձնել ապօրինի պահվող զե նքն ու զինшմ թերքը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում իրավապահները պարզել են, որ վնասվածքներ ստացած տղամարդը պшյ թուցիչը բերել էր Արցախից: Ու ոչ միայն պшյ թուցիչը: Նրա տնից հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված բրեզենտե պայուսակներ, որոնց մեջ կար 3 նռն шկ, նռն шկի երեք պшյ թուցիչ և 119 փшմփ ուշտ:
Զինшմթ երքը փաթեթավորվել և կնիքվել է` փորձաքննության ուղարկելու համար: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:
նյութի աղբյուր՝ facetime247.ru