1 օրական երեխայի վիճակը ծանր է. հայտնի է պատճառը

Մուրացան» հիվանդանոցային համալիրում գտնվող 1 օրական աղջիկ երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Նա միացված է արհեստական շնչառական սարքին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Ըստ նրա՝ գտնված նորածինը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու հետևանքով ունի նաև ինֆեկցիաներ, ինչպես նաև՝ շնչառական անբավարարություն:

Նա շարունակում է մնալ համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո: Երեխան «Մուրացան» հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել Երևանի Արցախի փողոցից: Ոստիկանության Էրեբունու բաժին էր ահազանգել Երևանի բնակիչ 28-ամյա Լուսիկ Գ․-ն և հայտնել, որ Արցախի փողոցի 15 շենքի բնակարաններից մեկի մուտքի մոտ նորածին երեխայի են թողել։

Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ նշված բնակարանը պատկանում է 72-ամյա Անահիտ Ա.-ին, ում մուտքի մոտ էլ հայտնաբերվել էր 1 օրական աղջիկ երեխա։

նյութի աղբյուր՝ besttimes.ru