Թանկյանը կոչ է արել բոյկոտել…

System of a Down խմբի մենակատար, հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանն անթույլատրելի է համարում Բաքվում Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի հանդիպման անցկացումը։ Նա ՈՒԵՖԱ-ին կոչ է արել չեղարկել այն։

«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ իրականացնի, իսկ հետո միջազգային միջոցառումներ կազմակերպի՝ կարծես ոչինչ չի եղել։ Մարզադաշտը գտնվում է խայտառակ զբոսայգուց ոչ հեռու,

որտեղ ցուցադրված են զոհված հայ զինվորների սաղավարտները: Խնդրում ենք ստորագրել change.org խնդրագիրը»,- գրել է Թանկյանը։

նյութի աղբյուր՝ mamul.am