Հուլիսի 13-ին, Երևանի շենքերից մեկի բակում ՀՀ ոստիկանության կողմից հայտնաբերված 1 օրական աղջիկ երեխան տեղափոխվել է ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիր:
Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են բավարար: Փոքրիկը կգտնվի համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո, երեխայի առողջական վիճակի, ինչպես նաև հետագա գործողությունների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
նյութի աղբյուր՝ facetime247.ru