Ֆրանսիայում նոր հակաօդային լազերային զենքը 10 վայրկյանում ոչ նչшցրել է անօդաչու թռչող սարք. Մանրամասներ վերջին սերնդի զենքի փորձարկումներից

Ֆրանսիայում նոր հակաօդային լազերային զենքը 10 վայրկյանում ոչ նչшցրել է անօդաչու թռչող սարք. Մանրամասներ վերջին սերնդի զենքի փորձարկումներից

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության պատվերով ստեղծված հակաօդային պաշտպանության լազերային համակարգը փորձարկումների ընթացքում հաջողությամբ խ ոցել է անօդաչու սարքը: Այս մասին չորեքշաբթի հայտնել է պաշտպանական գերատեսչության ղեկավար Ֆլորանս Պարլին։

«Ցուցադրությունը բարեհաջող է անցել։ Հենց նոր սպառազինությունների գլխավոր վարչությունը (DGA) լազերային զենքի օգնությամբ ո չնչшցրեց անօդաչու թռչող սարքը։ Դա մեծ հաջողություն է անօդաչու սարքերի դեմ պայքարի ռազմավարության իրականացման ճանապարհին, հատկապես Փարիզում 2024 թվականի մոտեցող օլիմպիական խաղերի լույսի ներքո»,- գրել է նա Twitter-ում։

Փորձարկումներն անցկացվել են Բիսկարոս կոմունայի մերձակա պոլիգոնում (Լանդայի դեպարտամենտ), որտեղ բերել են HELMA-P սարքը: Այն ռադարով կոմպակտ սարքավորում է, որը կարող է մինչև 3 կմ հեռավորության վրա հայտնաբերել անօդաչու թռչող սարք, այն հագեցած է նշանառության համակարգով և հզոր լազերով (2 կՎտ): Ընդհանուր առմամբ, ինչպես նշում է Le Figaro թերթը, նպատակակետին հասնելու համար պահանջվել է 10 վայրկյանից պակաս ժամանակ: Համակարգը կարող է պարզապես шյրել դրոնը կամ «կուրացնել» այն։

նյութի աղբյուր՝ info-hay.ru