5 տոկոսի փnխարեն՝ 50% կվճարեն

Երեւանի ավագանին իր այսօրվա նիստում փոփոխություններ կատարեց «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» որոշմամբ հաստատված հավելվածներում:

Հարցը ներկայացրեց քաղաքապետարանի Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանը:

«Նախագծով նախատեսված փոփոխությունները նպատակ են հետապնդում Երևան քաղաքի ավագանու վերոհիշյալ որոշմամբ կարգավորվող գործընթացը համապատասխանեցնել Հողային օրենսգրքով սահմանված դրույթներին:

Բանն այն է, որ Հողային օրենսգրքում տեղի են ունեցել փոփոխություններ, որի համաձայն հողամասի աճուրդի դեպքում մասնակիցը նախկինում մեկնարկային գնի 5 տոկոսի փոխարեն պետք է վճարի 50 տոկոսի չափով»,-նշեց նա։

նյութի աղբյուր՝ facetime247.ru