«Երևանի ավագանին քիչ առաջ պատմական որոշում կայացրեց». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրել է. «Երևանի ավագանին քիչ առաջ անչափ կարևոր, եթե չասենք` պատմական որոշում կայացրեց:

Ըստ դրա, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետև կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից:

Սա ըստ էության լուծում է համայնքային հողի զավթումով ապօրինի կառույցների հարցը»:

նյութի աղբյուր՝ besttimes.ru