Իրաքի հարավում գտնվող Դի-Քար նահանգի Էն-Նասըրիա քաղաքում կորոնավիրուսային հիվանդների համար նախատեսված հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով զn հվել է հիսnւնչորս մարդ։
Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Նախնական տեղեկությունների համաձայն, հրդեհը բռնկվել է թթվածնային բալոնի պայ թյnւնի հետեւանքով։
Կրակը հնարավոր է եղել տեղայնացնել, սակայն որոշ հիվանդներ դեռեւս շարունակում են արգելափակված մնալ հիվանդանոցում։ Նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն։
Նշենք, որ Իրաքի հարավում այժմ անոմալ շոգ եղանակ է հաստատվել՝ +50 աստիճան, ըստ Ցելսիուսի սանդղակի։
«Հրապարակ օրաթերթ»
facetime247.ru