Կոչ է անում կանանց բռնաբարել

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել բլոգերի նկատմամբ, ով սոցիալական ցանցերում դիմել է կանանց նկատմամբ բռնություն գործադրելու կոչով:

Ինչպես Azeri Daily-ին հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զախիդովը, «այս անձի ինքնությունը եւ գտնվելու վայրը պարզվում են: Այս անձի նկատմամբ որոշում կկայացվի Քննության արդյունքների հիման վրա օրենքով սահմանված կարգով»:

Իրեն «Պանտուրալ» կոչող եւ սոցիալական ցանցերում ընթերցողների մեծ լսարան ունեցող բլոգերը կոչ է արել բռնություն գործադրել չափազանց բաց հագուստ կրող կանանց նկատմամբ: Տղամարդն ավելի հեռուն գնացել իր կոչերում եւ մեկնաբանություն է գրել սոցիալական ցանցերում քննարկումների ժամանակ.

«Ես կոչ եմ անում, որտեղ բաց հանդերձանքով կին տեսնեք, այնտեղ էլ բռնաբարեք»: Դրանից հետո բլոգերը, որն ունի 70 հազար հետեւորդ, «Պանտուրալը ներողություն է խնդրել» հեգնական վերնագրով տեսանյութ էր ձայնագրել, որում նա բացահայտ վիրավորում է նրանց, ով դեմ է արտահայտվում իր կարծիքին՝ նրանց մարմնավաճառներ կոչելով:

Նշենք, որ Թուրալ Սաֆարովը, նույն ինքը՝ «Պանտուրալը», կինոռեժիսոր է եւ «Կոմա» ֆիլմի հեղինակը:

նյութի աղբյուր՝ besttimes.ru