Բայրամովը դիմել է Հայաuտանում գnրծnղ միջազգային կազմшկերպnւթյուններին

Ադրբեջանի արտաքին գործերի դիմել է Հայաստանում օտարերկրյա կազմակերպություններին՝ ջրային պաշարների հարցում Երևանի վարած քաղաքականության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։

Ինչպես փոխանցում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, Բայրամովը այս մասին ասել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ղրղզստանի արտգործնախարար Ռուսլան Կազակբաևի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Բայրամովը ընդգծել է, որ երբ Ադրբեջանի տարածքները գտնվում էին այսպես կոչված օկուպացիայի տակ Հայաստանը ջրային ահաբեկչություն էր իրականացնում։ Նրա խոսքով ամռանը, երբ ջուր էր անհրաժեշտ լինում դեպի Ադրբեջան հոսող գետերը արգելափակվում էին, իսկ ձմռան ամիսներին հոսքը վերսկսում էր և ջրհեղեղներ էր առաջանում։

Բացի այդ նա նշել է, որ Հայաստանում պղնձամոլիբդենային գործարանի արտադրության թափոնները առանց մաքրման թափվում են Ողջի գետը։ Բայրամովի խոսքով Ողջիկ հոսում է դեպի Արաքս գետը, և դրանով մեծ խնդիր է ստեղծվում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Իրանի համար։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պահանջել է այս հարցին լուրջ պատասխանել՝ նշելով, որ Հայաստանը չի կարողանա խուսափել պատասխանատվությունից: «Միևնույն ժամանակ, մենք դիմում ենք Հայաստանում գործող օտարերկրյա ընկերություններին և պահանջում, որ նրանք գործնական միջոցներ ձեռնարկեն»,-ասել է Բայրամովը։

նյութի աղբյուր՝ facetime247.ru