Արմեն Սարգսյանն այցելել է դեսպան Թրեյսիի կեցավայր.

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելեց դեսպան Թրեյսիի կեցավայր՝ շնորհավորելու դեսպանին, դեսպանության անձնակազմին և բոլոր ամերիկացիներին Միացյալ Նահանգների անկախության 245-րդ տարեդարձի առթիվ։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:

Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են և խարսխված են ընդհանուր արժեքների վրա։

Պատրաստ ենք շարունակաբար մեր ջանքերը ներդնել հայ և ամերիկացի ժողովուրդների գործընկերության, բարեկամության և համագործակցության ընդլայնման ուղղությամբ։

նյութի աղբյուր՝ iravaban.net