Հիանալի լուր Լեւոն Արոնյանը հաղթեց

Լեւոն Արոնյանը դուրս եկավ կայծակնային խաղի (բլից) San Fermin Masters Final օնլայն մրցաշարի եզրափակիչ: Կիսաեզրափակիչում հայ գրոսմայստերը մրցեց չինացի Դին Լիրենի հետ եւ հաղթանակ տարավ 8 պարտիայում՝ 5։3 (3 հաղթանակ, 4 ոչ ոքի, 1 պարտություն)։

Եզրափակիչում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ ամերիկացի Ուեսլի Սոյի դիմակայության հաղթողը։ San Fermin Masters Final-ում յուրաքանչյուր մրցամարտ բաղկացած է կայծակնային խաղի 8 պարտիաներից եւ հաղթում է առաջինը 4.5 միավոր հավաքած մասնակիցը:

Եթե հաշիվը հավասար է, անցկացվում է ևս 2 պարտիա: Լրացուցիչ պարտիաներում հավասարության դեպքում հաղթողը որոշվում է արմագեդոնում:

նյութի աղբյուր՝ besttimes.ru