«Ձայնը. երեխաներ» մրցույթի դեռահաս մասնակիցը մահացել է գնացքի անիվների տակ

Ռուսական «Ձայնը. երեխաներ» երաժշտական մրցույթի վառ մասնակիցներից մեկը՝ 14-ամյա Ֆիլիպ Լիտվինովը, մահացել է գնացքի անիվների տակ: Ողբերգությունը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի Պուշկինսկի շրջանում:

Դեռահասը ինչպես երաժշտության, այնպես էլ էքստրեմալ վարման սիրահար է եղել: Նա սիրել է բարձր միացված ականջակալներով մոփեդ վարել և հենց դա էլ դարձել է նրա անժամանակ մահվան պատճառ: Երաժշտության պատճառով նա պարզապես չի լսել մոտեցող շարժակառքի ձայնը:

Հավելենք, որ իր ելույթի ժամանակ Լիտվինովն ընտրել էր երգարվեստի բարդ ուղղություններից մեկը՝ ռոք-ն-ռոլը: Ու թեև նա անթերի էր երգել, բայց ժյուրիի անդամները չէին շրջվել՝ պատճառաբանելով, թե պակասում էին էմոցիաները: Այդ ժամանակ երիտասարդը չէր ընկճվել, հպարտ էր տարել իր պարտությունն ու անգամ կատակներ էր արել: Իսկ հաղորդավար Դմիտրիյ Նագիևը գովաբանել էր նրան երգի համարձակ ընտրության և հիանալի կատարման համար:

նյութի աղբյուր՝ mamul.am