«Հարցի Գինը». Վտանգավոր հայտшրարություն. Հայшստանը հшպшղելու ժամшնակ չունի

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերումը ԱՄՆ պшրտությունն է, քանի որ Վաշինգտոնը չի կшրողացել կայունացնել իրավիճшկը այդ երկրում:

Լավրովի հայտարարությունն իհարկե հասնում է զավեշտի, եթե իհարկե չվերաբերի հարցերի, որոնք ունեն լրջագույն ռազմա-քաղաքական նշանակություն: Ընդ որում, Սերգեյ Լավրովը իհարկե մեղմ ասած բոլորից լավ գիտե այդ մասին, պшրզապես բարդ է խոստովանել սեփական պարտությունը և պրոպագանդայի անհրաժեշտությունը պահանջում է խոսել ԱՄՆ պարտության մասին:

Մինչդեռ, Ռուսաստանը միջինասիական ուղղությամբ կանգնած է հերթական պարտության առաջ, միաժամանակ քաղում է արդեն իսկ արձանագրած մեկ այլ՝ կովկասյան պարտության դառը պտուղը, որը ռուսшկան փորձագիտшկան շրջшնшկները փորձում են ներկայացնել ուժեղ հաղթանակ:

Երբ 2001 թվականի սեպտեմբերի 14-ին առաջին Պետական այցով Հայաստան ժամանած ՌԴ նոր նախագահ Պուտինը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Սևանում սկուտեր էր վարում՝ Նյու Յորքում տեղի ունեցած խոշոր ահաբեկությունից մի քանի օր անց, ամերիկյան քաղաքական վերնախավը մշակում էր ռազմավարական խոշոր ու երկարաժամկետ ծրագրերից մեկը, որ պետք է իրականացվեր Աֆղանստանի ուղղությամբ արշավով:

ՌԴ նոր նախագահ Պուտինին թվում էր, թե ԽՍՀՄ-ից հետո այս անգամ արդեն Աֆղանստանում խրվելու է ԱՄՆ, և Պուտինը թերևս պատրաստվում էր բավականությամբ հետևել այդ պրոցեսին: Իրականությունը սակայն ստացվեց փոքր ինչ այլ և այժմ խրվելու էական ռիսկի առաջ է Ռուսաստանը, որը քողարկելու համար առաջ է քաշում ԱՄՆ պարտության «թեզը

նյութի աղբյուր՝ facetime247.ru